Վերաքննիչ դատարանում տեղի կունենա Ռ. Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը
Վաղը՝ հուլիսի 19-ին, ժամը 14:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:
Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց
- Այսօր դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցը
- Քոչարյանի փաստաբան. Խուզարկության ժամանակ քննիչները տարել են նաև Լևոն Քոչարյանի դրամական միջոցները