Տավուշի մարզպետ. Որևէ անօրինական պահանջ չի կատարվել
Նախօրեին Իջևանում փայտի գործով զբաղվողների, որոնք փակել էին Մ4 միջպետական ճանապարհի Իջևանի հատվածը, և մարզպետ Հայկ Չոբանյանի միջև մի քանի ժամ տեղի ունեցած բանակցության ժամանակ վերջինս ներկայացրել է այն բոլոր հնարավոր ճանապարհները, որոնք բացառապես օրինական են։ ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մասնավորապես, մարզպետը նշել է, որ հենց վաղվանից փայտահատները կարող են քամատապալ ծառերի 1 խմ փայտանյութի համար վճարելով 6000 դրամ, այն անտառից դուրս բերել ևցանկության դեպքում անգամ տեղափոխել մարզի սահմաններից դուրս, վաճառքի։
Հիշեցնենք, որ երեկ Իջևանում փայտի գործով զբաղվողները մի քանի ժամ փակել էին ճանապարհը, պահանջում էին հանդիպում այն անձի հետ, ով հրաման էր տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: Բախում էր տեղի ունեցել ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է սկսվել։ Նրանք սկսկել են քարեր նետել ոստիկանները հետ են նահանջել։ Կան վիրավորներ, այդ թվում նաև ոստիկաններ։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, մարդիկ երկար տարիներ անօրինական ճանաապրհով փայտահատումներ իրականացնելով և այդ փայտահատումների արդյունքում իրենց համար, ըստ էության, օրինական բիզնես ստեղծելով, ստեղծել էր կարծիք, որ այսօր ևս հնարավարո է անօրինական ձևով բիզնես անել։ Նա ընդգծել է՝ անօրինական որևէ արարք այլևս անթույլատրելի է։
«Որևէ անօրինական պահանջ չի կատարվել։ Միակ պահանջը, որ իրենց կողմից կային, և, ըստ էության, աշխատելով մեր գործընկրների հետ իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար՝ 6000 դրամ 1 խմ փայտանյութի համար», - ասել է Չոբանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին