Քաղաքացին՝ Տավուշի մարզպետին. Եթե գեղեցիկ եք խոսում, չի նշանակում, որ պետք է ճնշում գործադրեք
Ձերբակալված իջևանցիների գտնվելու վայրի մասին տեղեկություն չունեցող հարազատները շարժվեցին մարզպետարան՝ մարզի ղեկավար Հայկ Չոբանյանին հարցնելու, թե հիմա որտեղ են նրանք։
Ի պատասխան բարձրաձայն խոսացող քաղաքացիների պահանջների ու դժգոհությունների Չոբանյանը սկսեց բղավել. «Հայաստանի Հանրապետության հետ շանտաժի լեզվով խոսել չի կարելի»։
Իջևանցիները նրան խորհուրդ տվեցին հանգիստ տոնով խոսել, մարզպետն էլ արդարացավ՝ բարձր է խոսում, որ լսելի լինի։ Հայկ Չոբանյանը նշեց, ասել են ոչ` ոչ միայն փայտահատությանը, այլև ցանկացած ապօրինությանը։
Նաև ասաց, ինչ վերաբերում է ձերբակալվածներին, ապա գործը իրավապահների ուսումնասիրության ու բացառիկ իրավասության տիրույթում է, որևէ մեկը միջամտել չի կարող։
«Ես ձեզ հորդորում եմ գնալ ձեր տները և հետևել, թե ինչ նորություններ ու ընթացք կլինի ձերբակալվածների նկատմամբ։ Ես հավաստում եմ, որ իրավապահները տիրապետում են իրավիճակին, իրենք այսօր օրինականության պաշտպաններն են»,-նշեց նա։
Մարզպետի խոսքերը բարկացրեցին հանդիպման եկածներին, ասացին՝ տուն չեն գնալու։
«Ո՞ր պաշտպանները, որ տվեցին, կնոջը գցեցի՞ն։ Շատ ուժեղ պաշտպաններ են»,-նկատեցին նրանք։
Քաղաքացիները պնդեցին՝ չգիտեն, որտե՞ղ են իրենց հարազատները, դիմում են գրել՝ դժգոհելով ոստիկանների գործողություններից, ասացին՝ տեսանյութեր էլ կան։
«Պարոն մարզպետ, եթե դուք կարողանում եք գեղեցիկ խոսել, բնակիչները չեն կարողանում, չի նշանակում, որ ճնշում պետք է գործադրեք»,-ասաց Հայկուհի անունով կինը։
Մարզպետն էլ ասաց, մարզի պատասխանատուն է, ամեն ինչ արել է, որ այս ամենը հետևանք չունենա, խորհուրդ են տվել չանցնել ռուբիկոնը։ Նշեց, հորդորել են ճանապարհը բացել, քանի որ այն միակ կենսական, ստրատեգիական, զինվորական ճանապարհ է, ու ճանապարհը մեկ րոպե անգամ փակ մնալու իրավունք չկա։
«Բա Նիկոլի վախտ ո՞նց էր փակվում»,-հակադարձեցին ներկաներից մի քանիսը։
Մարզպետի հետ հանդիպումից դժգոհ իջևանցիներն ասացին՝ գնալու են ոստիկանության շենքի դեմն ու նստան այնտեղ։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանցի. Տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի տարան
- Իջևանցի կանայք պնդում են՝ իրենց տներ մտած ոստիկանները խմած ու ուռած են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին