«Ժողովուրդ». Կոռուպցիոն չարաշահումներ քաղավիացիայի ոլորտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Ըստ այդ ուսումասիրությունների` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնականում պայմանագիր է կնքած եղել մի ՍՊԸ-ի հետ, և զարմանալիորեն մշտապես հենց այդ ՍՊԸ-ն է մասնակցել մրցույթներին: ՍՊԸ-ի անունը, սակայն, դատախազությունը չի հայտնում:
Ինչպես նշեցինք, խոսքը 2013-2018 թվականների մասին է: Նշենք, որ 2004 թվականից մինչև 2016 թվականը, այսինքն` 12 տարի, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը Արտյոմ Մովսեսյանն էր, իսկ 2016 թվականին նրան փոխարինեց Սերգեյ Ավետիսյանը: Սակայն ստացվում է՝ վերջինիս նշանակումից հետո ևս քաղավիացիայի ոլորտում կոռոպցիոն չարաշահումները չեն վերացել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա