«Էլի տեսնեմ քեզ, Հայաստան». Նունու Գոմեշի հրաժեշտը
Պորտուգալիայի հավաքականի նախկին ավագ Նունու Գոմեշի հայաստանյան այցն ավարտվեց: Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդեն այսօր կմեկնի Հայաստանից:
«Շուտով կտեսնվենք Հայաստան: Շնորհակալ եմ ընկերս, Խորեն»,- գրել է Նունու Գոմեշը՝ քիչ առաջ լուսանկար հրապարակելով Զվարթնոց օդանավակայանից:
Նշենք, որ Խորենը Ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանն է։
Հիշեցնենք, որ Գոմեշը երեկ՝ հուլիսի 17-ին, այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստը, որը Եվրո-2020-ի դեսպանն է, ներկա է գտնվել նաև մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնության՝ երեկ կայացած խաղերին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան