ՀՀ ոստիկանապետ. Մենք հանդուրժող չենք լինելու
«Իջևանում բախում է տեղի ունեցել, բայց միմյանց չեն հարվածել, հարվածը եղել է միակողմանի՝ քաղաքացիներից կողմից»,- Իջևանում Tert.am-ի՝ ուղիղ եթերում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Նա մանրամաս ներկայացրեց, թե երեկ ինչ է տեղի ունեցել Իջևանում. «Մի խումբ քաղաքացիներ ցերեկային ժամերին 5-6 անգամ տարբեր հատվածներում փակեցին ճանապարհները, ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ճանապարահները բացվում էին։ Երեկոյան քաղաքացիները շատացել են, 500-600 հոգի են եղել, հրաժարավել են կատարել ոստիկանների օրիանական պահանջները, կտրականապես հրաժարավել են բացել Երևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը։ Իմ կողմից որոշում կայացվեց, հանձնարավեց, որպեսզի օրենքի սահմաններում շղթա կազմեն, հայտարարելուց հետո պահպանելով օրենքի տառը քայլեն առաջ, քաղաքացիներին բացատրեն, ստիպեն, որպեսզի նրանք ազատեն փակված ճանապարահի հատվածը։ Մեր ծառայողների օրինական պահանջները նրանք դիմավորեցին մահակներով, մետաղյա ձողերով, քարերով։ Դրա հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են Իջևանի բուժհաստատություն։ Իմ կողմից որոշում կայացվեց լրացուցիչ ուժեր ուղարկել Իջևան, ես էլ շտապեցի Իջևան։ Իրավիճակի մասին զեկուցել եմ վարչապետին։
Ինձ դիմավորեցին մոտ 30 քաղաքացի, կես ժամ բանակցում էի նրանց հետ։ Բացատրել եմ նրանց իրենց անօրինական գործողությունները։ Քաղաքացիները պահանջում էին, որպեսզի մենք վերացնենք Տավուշում տեղակայված անշարժ պահակետերը, որոնք վերահսկում են Տավուշից ապօրինի ծառահատման դեպքերը։ Պայմանով էին ինձ հետո խոսում։ Ես բացատրեցի, որ նաև այս միջադեպի հետ քրեական գործ է հարուցվելու, մեղավորները պատասխանատվություն են կրելու։ Քրեական գործ է հարուցված»։
Ոստիկանապետը նշեց, որ իրենց աշխատանքները շարունակական են լինելու, հայտնաբերվելու ու պատասխանատվության են ենթարկվելու մեղավորները։
«Մենք հանդուրժող չենք լինելու, անթույլատրելի եմ համարում նման ոճով, պայմանով խոսելը։ Ցանկացած գործողություն լինելու է օրենքի համաձայն, թույլ չենք տալու նմանատիպ տոնով խոսել ոստիկանության, պետության ներկայացուցչի հետ, իրենք թելադրեն, թե հետագան ոնց անենք, ինչ անենք»,- ասաց Վ. Օսիպյանը։
Նա վստահեցրեց, որ Տավուշում, Իջևանում հասարակական կարգը լինելու է ապահովված։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում տեղի ունեցած բախումներով գործով ձերբակալվել է 13 անձ
- ԱՆ. Հիվանդանոցային բուժում ստացող ոստիկաններ այս պահին չկան
- Տավուշի մարզպետ. Որևէ անօրինական պահանջ չի կատարվել
- Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո կան բերման ենթարկված անձինք
- Բախում Իջևանում՝ ցուցարարների և ոստիկանների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին