Թիավարողները նախապատրաստվում են ԱԱ-ին
Թիավարության Հայաստանի հավաքականը օգոստոսի 21-25-ը հունգարական Ցեգետ քաղաքում կմասնակցի ԱԱ-ին:Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Վարդան Ադամյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց հավաքականի կազմը:
«Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը՝ օգոստոսի 4-ից միջազգային ֆեդերացիայի հրավերով Արա Վիրաբյանը (կանոէ) հունգարական Ցեգետ քաղաքում մասնակցելու է ուսումնամարզական հավաքի: Այս հավաքն արվում է մարզաձևի զարգացման շրջանակներում: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են Հայկ Թադևոսյանը, Վլադիմիր Ալավերդյանը, Էդգար Թությանը և Արթուր Ակիշին: Նրանք մասնակցելու են բայդարկա 4 տեղանոց և բայդարկա երկտեղանոց մրցաձևերում: Վալդիմիր Ալավերդյանն ու Էդգար Թությանը մասնակցելու են բայդարկա երկտեղանոց 1000 մետր մրցաձևին, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Արա Վիրաբյանը մասնակցելու է մեկ տեղանոց կանոէ 500 և 1000 մետր մրցաձևերին: Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Մարտիրոս Շահվալադյանի գլխավորությամբ: Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը ավստրիական Լինս քաղաքում էլ կանցկացվի ակադեմիական թիավարության ԱԱ-ն, որին կմասնակցեն Փայլակ Միրզոյանը և Մհեր Ջանիկյանը: Թիմը մրցավայր կմեկնի իմ գլխավորությամբ»,-խոսքը եզրափակեց Վարդան Ադամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա