Եգիպտոսում վերականգնում են Թութանհամոնի սարկոֆագը
Եգիպտոսի ամենահայտնի փարավոն Թութանհամոնի փայտե սարկոֆագը, որը մինչ հիմա գտնվում է նրա դամբարանում՝ Լուքսոր քաղաքի մերձակայքում, 1922 թվականին հայտնաբերման պահից առաջին անգամ տարվել է վերականգնման։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Sky News Arabia-ը՝ մեջբերելով Եգիպտոսի հնությունների հարցերով բարձրագույն խորհրդի քարտուղար Մուստաֆա Վազիրիի խոսքերը։
Նրա խոսքով, «սարկոֆագը, որը հազարամյակներ չի լքել իր նախնական գտնվելու վայրը, առաջին անգամ վերականգնվելու է Եգիպտական Մեծ թանգարանի հատուկ լաբորատորիայում»։ Վազիրին նշել է, որ սարկոֆագի տեղափոխության որոշումը Լուքսորից նոր թանգարան ընդունվել է հինեգիպտական հուշարձանների հատուկ հանձնաժողովի կողմից։ Սարկոֆագի վերականգնման աշխատանքները կտևի շուրջ ութ ամիս։ Արտեֆակտը լուրջ վնասված է, փայտե կոնստրուկցիան պետք է ամրացվի։ Մասնագետն ասել է, որ այժմ սարկոֆագը գտնվում է անկայուն վիճակում։
Սարկոֆագը Լուքսոից թանգարան է տեղափոխվել գիտնական-ռեստավրատորների, ոստիկանների ուղեկցությամբ։ Դամբարանից տեղափոխված փայտե սարկոֆագը ցուցուդրվելու է թանգարանում «Թութանհամոնի հավաքածուից» առավել հայտնի ոսկե սարկոֆագների հետ։
Թութանհամոնը գահ է բարձրացել 9 տարեկանում, մահացել է 20 տարին չբոլորած։ 1922 թվականին անգլիական հնագետ Հ. Կարտերը հայտնաբերել է Թութանհամոնի հարուստ դամբարանը
Հարակից հրապարակումներ`
- Թութանհամոնի կիսանդրին աճուրդում վաճառվել է 4,7 միլիոն ֆունտով
- Ճապոնիան օգնում է Եգիպտոսին Թութանհամոնի ժառանգության հարցում
- Թութանհամոնի գանձերը ՝ գտնված փարավոնի դամբարանից
- Թութանհամոնի գողացված արձանը հայտնաբերվել է Նեղոսի ջրերում