Իջևանի տուժած բնակիչ. Ես ըսենց չեմ թողնի
Իջևանի բնակչի դուռը ոստիկաններն ուժեղ բախել են։ Տանտերը բացել է, ոստիկանները միանգամից ասել են՝ շորերդ հագի գնանք։
«Ասեցի՝ ո՞ւր, ընկեր ջան։ Ոստիկանն էն մյուսին ասաց, չի ուզում գա, բռնի ուժով տարեք։ Դիմադրեցի, գցել են ըստեղ, հետո ընդեղ, անօգնական թողել են, գնացել»,-պատմում է տղամարդը։
Ոստիկանների բռնի ուժ կիրառելու հետևանքով ստացել է գլխի, աչքի, թիակի վնասվածքներ։ Աչքն ուռած-կապտած է, վիրակապն արյունի մեջ կորած, թևը՝ կապտած։
Ոստիկաններից մեկը, ըստ նրա, տեղացի է եղել, մյուսներին չի ճանաչել։
«Ոչ մարդ եմ ծեծել, ոչ էլ։ Ընդամենն ակցիայի եմ մասնակցել»,-նշում է տուժած քաղաքացին՝ պնդելով, որ բախումները սկսել են ոստիկանները։
Նա վստահեցնում է՝ հայց է ներկայացնելու դատարան ոստիկանության գործողությունների դեմ։
«Ես ըսենց չեմ թողնի։ Հենա եղբորդ աղջիկը կանգնած տեղը դողացնում է, գնացել են երեխու մոտից բռնել տարել են, խի ըտենց բան են անում, երեխու մոտ կանդալում են հորը տանո՞ւմ»,-ասաց նա։
Տեսանյութը՝ news.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացին՝ Տավուշի մարզպետին. Եթե գեղեցիկ եք խոսում, չի նշանակում, որ պետք է ճնշում գործադրեք
- Իջևանցի. Տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի տարան
- Իջևանցի կանայք պնդում են՝ իրենց տներ մտած ոստիկանները խմած ու ուռած են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին