Հրանտ Դինքի սպանությունից ավելի քան 12 տարի անց 9 թուրքեր դատապարտվել են
Նախօրեին՝ հուլիսի 17-ին, Ստամբուլի թուրքական քրեական դատարանը 2007-ի հունվարին Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 9 կասկածյալների նկատմամբ վճիռներ է կայացրել։ Այս մասին գրում է Agos-ը։
Ներկայումս Դինքի սպանության գործի դատավարությունը շարունակվում է, իսկ 9 կասկածյալների նկատմամբ դատավճիռը կայացվել է, քանի որ հակառակ դեպքում նրանք կարող էին խուսափել պատժից՝ հանցագործության վաղեմության ժամկետի պատճառով։
Դատարանը Էրհան Թունճելին դատապարտել է 99.5 տարվա ազատազրկման՝ «Դինքի սպանությանը մասնակցելու, զինված խմբավորումների ստեղծման և ռումբի պայթյունի կազմակերպման համար»։ Թունճելը կալանավորվել է դատական նիստերի դահլիճում:
Եվս մեկ կասկածյալ, որը նախկինում դատապարտվել էր ցմահ բանտարկության Հրանտ Դինքի ոճիրի պատճառով, դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման։
Օկյուն Սամասթի համար դատարանը վճռել է 3 տարի 9 ամիս բանտարկություն, սակայն քանի որ նա հանցագործության ժամանակ եղել է 16 տարեկան, դատարանը պատիժը կրճատել է 2 տարի 6 ամսով։ Սամասթը նաև կրում է 22 տարի 8 ամսվա բանտարկություն՝ Դինքի սպանության հետ ոչ անմիջական կապի համար։
Մյուս ամբաստանյալներ Զէյնել Ապիտին Յավուզը դատապարտվել է 12 տարի 6 ամսվա, Ահմետ Իսքենտերն ու Էրսին Յոլճուն՝ 1 տարի 10 ամիս և Թունճայ Ուզունտալը՝ 15 տարի ազատազրկման։
Դատարանը 2 ամբաստանյալների արդարացրել է։ Նույն ոճիրի այլ մեղադրյալների դատերը, որոնք բոլորն էլ պետական պաշտոնյաներ են, առանձին է տեղի ունենալու։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում