Ձերբակալված իջևանցիները ՁՊՀ-ներում են
Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված քաղաքացիները պահվում են ձերբակալվածների պահման վայրում։ Panorama.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նշենք, որ Իջևան քաղաքի՝ բերման ենթարկված բնակիչների հարազատներն ասում են, թե չգիտեն, ուր են տարել նրանց։
«Չեն ասել, ուր են տանում, ինչի համար են տարել»,- ասել է բերման ենթրակվածներից մեկի հարազատը։
Նաիրա Հարությունյանը նաև ասաց, որ իրենք ձերբակալվածների անուններ չեն հրապարակում։ Այսինքն՝ կոնկրետ ովքեր են ձերբակալված քաղաքացիները, հայտնի չէ, հայտնի չէ նաև, թե կոնկրետ որ ՁՊՎ-ում են։
Հիշեցնենք՝ ՔԿ-ից հայտնել էին, որ Իջևանում մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացին՝ Տավուշի մարզպետին. Եթե գեղեցիկ եք խոսում, չի նշանակում, որ պետք է ճնշում գործադրեք
- Իջևանցի. Տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի տարան
- Իջևանցի կանայք պնդում են՝ իրենց տներ մտած ոստիկանները խմած ու ուռած են եղել
- Փաշինյան. 36 հոգի պետք է բերման ենթարկվեին, մյուսներն ո՞ւրն են
- ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան
- Իջևանում տեղի ունեցած բախումներով գործով ձերբակալվել է 13 անձ
- Տավուշի մարզպետ. Որևէ անօրինական պահանջ չի կատարվել
- Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո կան բերման ենթարկված անձինք
- Բախում Իջևանում՝ ցուցարարների և ոստիկանների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան