Նոտր-Դամ. երեք ամիս անց
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից երեք ամիս անց հասցված վնասը կարողացել են գնահատել Ֆրանսիայի մշակույթի նախարարը և պատմական հուշարձանի գլխավոր ճարտարապետը, որը պատասխանատու է վերականգնողական աշխատանքների համար։ Առաստաղին անցք է բացված, իսկ տանիքի այրված մասերը դեռ մաքրված չէ։ Դեռևս հաստատված չէ, որ հուշարձանն անվտանգ է, այդ իսկ պատճառով այրված հատվածները մաքրում են մաս-մաս և հատուկ ռոբոտների միջոցով։ Եվրանյուզի հաղորդմամբ, հիմնական վերականգնողական աշխատանքները դեռ չեն սկսվել։
Վերականգնման աշխատանքների ժամկետի հետ կապված վեճերը շարունակվում են։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խոստացել էր վերակառուցել տաճարը նախնական տեսքով մինչև 2024 թ. օլիմպիական խաղերի մեկնարկը, միաժամանակ փորձագետները կարծում են, որ շտապողականությունը տեղին չէ։
Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի որոշ հատվածներ։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում Նոտր-Դամի վերականգնման մասին օրենք են ընդունել
- Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
- Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում
- Նոտր Դամում հրդեհից հետո առաջին անգամ պատարագ կմատուցվի
- Ֆրանսիայի սենատը պահանջել է վերականգնել Նոտր-Դամը նախնական տեսքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան