ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն. Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով դրամական փոխանցումների ուղարկում անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին՝ թողարկված ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան բանկերի կողմից:
Ընկերությունից մանրամասնում են, որ այսուհետ հնարավոր է ՎՏԲ-Հայաստան Բանկի 71 մասնաճյուղերից Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով կատարել դրամական փոխանցումներ ողջ աշխարհով՝ անմիջապես փոխանցումը ստացողի Visa / Mastercard / МИР քարտերին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել նաև «Հեռախոսային բանկ» ծառայությունից, որի շնորհիվ ցանկացած պահի ու ցանկացած վայրից կարելի է զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն և ուղարկել դրամական փոխանցումներ առանց մասնաճյուղ այցելելու:
Փոխանցում կատարելու համար բավական է իմանալ ստացողի քարտի մասին հետևյալ տեղեկությունները`
քարտի տեսակը (Visa/Mastercard/МИР),
քարտի համարը,
ստացողի ԱԱՀ,
քարտի թողարկման երկիրը:
Փոխանցումները կատարվում են ռուսական ռուբլով (ավտոմատ կերպով փոխարկվելով փոխանցումը ստացողի քարտի արժույթի) հետևյալ միջնորդավճարով՝
• 1%՝ ռուսական բանկերի կողմից թողարկած քարտերին փոխանցումներ կատարելու դեպքում
• 2%՝ արտասահմանյան բանկերի կողմից թողարկած քարտերին փոխանցումներ կատարելու դեպքում
Փոխանցումները հասանելի են դառնում փոխանցումը ստացող հաճախորդի քարտին հաշված րոպեների ընթացքում և կարող են օգտագործվել թե' կանխիկ, թե' անկանխիկ եղանակով:
Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկում տեղի կունենա ուսումնական էվակուացիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր Visa և Mastercard քարտապաններին առաջարկում է գնել «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան