Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել
Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Իջևանում կազմակերպված բողոքի ակցիան կազմակերպված է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր այդ հարցում շահագրգռված են։
«Կան օպերատիվ տվյալներ, թե ովքեր են այդ բիզնեսի իրական տերերը։ Մենք դրանք դեռ չենք հնչեցնում, ոստիկանությունը շարունակում է միջոցառումներն ու աշխատանքները։ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, ակցիայի ակտիվ մասնակիցներն են»,-ասաց Մոսվսիսյանը։
Նա պնդում է, ակցիայի մասնակիցների բարձրացրած հարցը սոցիալական ապահովության մասին չէ, այլ բիզնես իրականացնելու, փայտը վաճառելու մասին է խոսքը։
Նա նշեց, որ հիմա Իջևանում իրավիճակը կայուն է, ներքին զորքեր են տեղափոխվել։
«Հնարավոր է լինեն անկանխատեսելի պահեր, որոնք ցանկալի չեն լինի։ Արագ հակազդելու համար մենք արել ենք այդ տեղաշարժը»,-ասաց նա։
Ոստիկանապետի տեղակալի խոսքով, եթե անհրաժեշտություն լինի, ուժ անպայման կկիրառվի։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալված իջևանցիները ՁՊՀ-ներում են
- Իջևանցի. Տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի տարան
- Իջևանցի կանայք պնդում են՝ իրենց տներ մտած ոստիկանները խմած ու ուռած են եղել
- ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան
- Իջևանում տեղի ունեցած բախումներով գործով ձերբակալվել է 13 անձ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին