«Քարտային տնակ»-ի հայտնի դերասան Քևին Սփեյսիի նկատմամբ հարուցված գործը փակվել է
Մասաչուսեթսի դատախազները հրաժարվել են հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսիի նկատմամբ քրեական հետապնդում րականացնելուց։ Դերասանի վրայից հանվել է 18-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու վերաբերյալ մեղադրանքը։ Այս մասին գրում է euronews-ը։
Տուժողը պնդում էր, որ երեք տարի առաջ Նանթաքետ քաղաքի բարերից մեկում փորձել էր բռնաբարել իրեն: Սփեյսին չէր ընդունել մեղքը:
Մեղադրանքը հիմնված էր բջջային հեռախոսից ստացված տվյալների վրա, որը, իբր, պատկանում է մի երիտասարդի, որը, իբր, հետագայում կորել էր։ Սփեյսիի պաշտպանները պնդում էին, որ մեղադրողը կարող էր հեռացնել տեղեկատվությունը, որը հաստատում է իրենց պաշտպանյալի անմեղությունը:
Ապացույցների մատչելիության բացակայության պատճառով գործը փակվել է:
Նշենք, որ այս սկանդալը Սփեյսիին արժեցավ Օսկարի 2 նոմինացիայի կորուստ, ինչպես նաև դերասանը զրկվեց «Քարտային տնակ» հայտնի հեռուստասերիալում իր դերից։ Նրա մասնակցությամբ մի քանի ֆիլմեր չեղարկվեցին: