«Ժողովուրդ». Տավուշի մարզպետը ի՞նչ բարոյախրատական հորդոր է հղել համայնքապետերին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզխորհրդի վերջին` հուլիսի 11-ի նիստում շատ մասնակիցների զարմացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից մարզի համայնքների ղեկավարներին հղած բարոյախրատական հորդորը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Չոբանյանը, դիմելով համայնքապետերին, մոտավորապես ասել է հետևյալը. «Ձեր գյուղի բնակիչ երիտասարդը դիմում է բանկի, աննախադեպ մեծ գումարի վարկ է ստանում, դուք այդ երիտասարդի ձեռքը բռնո՞ւմ եք, որ վարկ չվերցնի, երբ խոզերը հիվանդանում են, դրանք բուժելու համար դուք անասնաբույժ բերո՞ւմ եք»:
Ներկաները տարակուսանք են ապրել, որ մարզպետը համայնքների ղեկավարներին ստիպում է անել այն, ինչը նրանց պարտադիր, օրենքով սահմանված լիազորությունների մեջ չի մտնում: Գյուղապետերին տրված իր խորհրդի վերաբերյալ Հ․Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ գյուղապետերը պետք է ոչ միայն վարչական ղեկավար լինեն, այլև գյուղացու խորհրդատուն, քանզի Տավուշը գյուղատնտեսական մարզ է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա