Արա Զոհրաբյան. Արդեն բոլոր սահմաններն անցնում են
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ change.org-ը ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է:
«change.org-ի ԱՄՆ գրասենյակից գրավոր հայտնել են, որ՝ «Մենք գրում ենք ձեզ, որ ձեր միջնորդագրում ընդգրկված տեղեկատվությունը հայտնաբերվել է որպես ատելության խոսք: Ինչպես բացատրված է մեր [Համայնքային ուղեցույցում] ), մենք թույլ չենք տալիս բովանդակություն, որը հարձակվում կամ խեղաթյուրում է մարդկանց ամբողջ դասը `ըստ տարիքի, գույնի ազգություն, ազգային ծագում, ռասայականություն, կրոն, սեռի, ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, բժշկական վիճակը կամ վետերանների կարգավիճակ: Որպես այդպիսին, մենք ձեր միջնորդության մեջ ձեր միջնորդությունը / բովանդակությունը մերժեցինք:․․»:
Ստորագրահավաքի հայտարարության մեջ ատելության որևէ խոսք առկա չէր, մեջբերված էին կոնվենցիայից, բացատրական զեկույցից և Բուլղարիայի սահմանադրական դատարանի որոշումից մտքեր և կոչ էր արվել չվավերացնել ստամբուլյան կոնվենցիան:
Սա պետք է իմանալ խոսքի ազատության վերաբերյալ Change.org ԱՄՆ գրասենյակի պատկերացումների մասին:
Ու այս խիստ գերզգայական խտրական մոտեցումն անցնում է բոլոր սահմանները»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները-2
- Ստամբուլի Կոնվենցիայում թաքնված ռիսկերը՝ ըստ Արա Զոհրաբյանի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին