Իրավունք 15:24 19/07/2019 Հայաստան

Դատախազությունը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության ու Քոչարյանի գործի կապի մասին

Հայաստանի գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել դատավորի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու նպատակների ու իրավաչափության, քրեական գործի շրջանակներում դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ զանգվածային առանձին լրատվամիջոցների հրապարակումների առթիվ։

Դատախազությունը նշում է.

«Խախտելով նախաքննության տվյալներ հրապարակելու սահմանափակումը՝ ընտրողաբար կատարված տեղեկատվական արտահոսքերով խեղաթյուրված պատկեր ստեղծելու ակնհայտ մղումով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու, դրա նպատակների ու իրավաչափության, ինչպես նաև այդ քրեական գործի շրջանակներում դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ  զանգվածային առանձին լրատվամիջոցներով տրվել են իրականության հետ աղերս չունեցող և մինչև անգամ երևակայական գնահատականներ: Անթույլատրելի համարելով նման մանիպուլյատիվ մեթոդներով հետագա շահարկումների ծավալումը՝ ստիպված ենք խնդրո առարկային առնչվող առանձին հարցերի կապակցությամբ պարզաբանել հետևյալը:

 

1. Քննվող քրեական գործի և դրա առանձին հանգամանքների վերաբերյալ քննության մարմնի և դատախազության կողմից մինչ օրս հրապարակային պարզաբանումներ չտալը և նախընթաց խեղաթյուրումներին չարձագանքելու հարցում դրսևորված զսպվածությունը պայմանավորված է եղել բացառապես օրենսդրությամբ սահմանված՝ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի հեղինակության, նրա գործունեության անկախության երաշխիքները խստագույնս պահպանելու անհրաժեշտությամբ: Դրանք, ի թիվս այլնի, պահանջում են քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու դեպքերում առավելագույնս ապահովել քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

2. Առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոչ թե շուրջ մեկ տարի առաջ, ինչպես փորձ է արվում մատուցել, այլ 2019 թվականի փետրվար ամսին:

Հաղորդմամբ վերջինս հայտնել է, որ քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ դատարան ներկայացրած բողոքի նյութերի ուսումնասիրությամբ պարզել է, որ դրանց կցվել է բողոքի քննությանն իրեն կանչելու մասին ծանուցում, մինչդեռ իրեն նման ծանուցում չի ուղարկվել, այդ կերպ ստեղծվել է պատրանք, թե կողմերին ուղարկվել են ծանուցումներ, սակայն նրանց չներկայանալու արդյունքում դատական նիստը չի կայացել, իսկ դատական նիստերի արձանագրությունների և ձայնագրման կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ օրը դատական նիստ տեղի չի ունեցել:

Հիշյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ նկատի ունենալով, որ թեև խնդրո առարկա ծանուցումը կցված է եղել դատական գործին, սակայն այն կողմին չուղարկելու հանգամանքն ընդունել է դատավորը՝ դա պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Այդ իրավիճակը վարույթն իրականացնող քննիչի գնահատմամբ չի կարող մեկնաբանվել որպես քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված այս կամ այն շարժառիթով պաշտոնեական կեղծիքի կատարում:

Քննիչի որոշման դեմ բերված բողոքը մերժվել է վերադաս դատախազի կողմից 2019 թվականի մարտի 12-ին կայացված որոշմամբ՝ նկատի ունենալով, որ ինչպես ներկայացված բողոքը, այնպես էլ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալները քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին տեղեկություններ չեն պարունակել, որոնք թույլ կտային դատախազին վերացնել բողոքարկված որոշումը և հարուցել քրեական գործ:

Հաղորդում տված անձի կողմից, սակայն, քննիչի և դատախազի որոշումները այս տարվա մայիսին բողոքարկել են նաև  ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված այս բողոքով քաղաքացին հայտնել է առավել հիմնավոր փաստարկներ: Մասնավորապես՝ կոնկրետ փաստարկներ են ներկայացվել ոչ թե նիստի ծանուցման մասին, ինչի տպավորությունը համառորեն փորձ է արվում ստեղծել լրատվական միջավայրում, այլ դատական նիստի արձանագրության կեղծված լինելու վերաբերյալ, որոնք առերևույթ վկայել են պաշտոնեական կեղծիքի օբյեկտիվ հատկանիշների մասին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքի բավարարումը և քրեական գործի հարուցման որոշում կայացնելը պայմանավորված է եղել բացառապես այդ հանգամանքով և ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությամբ:

Վերոնշյալը նաև փաստում է, որ դատախազությունն այդ նյութերը վերանայել է ոչ թե իր նախաձեռնությամբ, ինչի տպավորությունը ևս արհեստականորեն փորձ է արվում ստեղծել, այլ հաղորդում ներկայացրած քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված բողոքի քննարկման արդյունքում:

Այս իմաստով իրականության հետ որևէ աղերս չունի լրատվամիջոցներով ստեղծվող այն տպավորությունը, թե իբրև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելուց հետո են դատախազությունում որոշել վերանայել դեռևս փետրվար ամսին մերժված նյութերը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով վերը նշված որոշումները կայացնելու և պաշտոնեական կեղծիքի դեպքի առթիվ դատախազության կողմից քրեական գործ հարուցելու միջև կապի վերաբերյալ տողատակերից հասկացվող գնահատականները երևակայական աստիճանի իրականությունից հեռու են նաև այն պատճառով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման կայացման օրվա՝ 2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված հիշյալ դատական ակտերը Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված են եղել:

Իսկ աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել  պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ:  

3. Նկատի ունենալով, որ առանձին լրատվամիջոցներ կասկածի տակ են դրել նաև դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների իրավաչափությունը՝ հարկ ենք համարում նշելու, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված պահանջները խստագույնս պահպանվել են, քանզի քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ կատարելու նպատակով դատարանի շենք մուտք գործելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն անհապաղ այդ մասին իրազեկել է Բարձրագույն դատական խորհրդին։ Բացի այդ, չնայած քրեական հետապնդման չենթարկվող դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողություններին նրա մասնակցությունն օրենքի ուժով պարտադիր չէ, աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննչական գործողության ընթացքում քննչական գործողության կատարման վայր իր նախաձեռնությամբ ներկայացած դատավորին վարույթն իրականացնող մարմինը թույլատրել է սկզբից մինչև վերջ մասնակցել քննչական գործողությանը՝ օգտվելով դիտողություններ և հայտարարություններ անելու իրավունքից:

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հատվածաբար, համատեքստից կտրված նախաքննական նյութեր հրապարակելու, այդ կերպ իրականությունը խեղաթյուրելու փորձերից, ինչպես նաև չշահագործել դատավորի հեղինակությունը չվնասելու սկզբունից ելենով՝ նախաքննական մարմնի և դատախազության կողմից քրեական գործի շրջանակներում կատարվող քննչական գործողությունների վերաբերյալ սահմանափակ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, քանի որ տվյալ դեպքում արդարադատության շահը, դատավորի հեղինակության, անկախության երաշխիքների պահպանումն ավելի կարևոր արժեքներ են, քան տեղեկատվության ազատության ապահովումը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}