Քաղաքական 17:40 19/07/2019

Կալանք ամեն գնով

Հեղինակ` Լիա Իվանյան, հրապարակախոս

Արդեն մեր երազներն էլ քաղաքական։ Երազում տեսա, որ կառավարման ունակությունների միաժամանակյա թեստավորում են անցնում ՀՀ երկրորդ նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանը և վարչապետի պաշտոնն այսօր զբաղեցող Փաշինյան Նիկոլը։ Զուգահեռ հարթություններում գտնվող թեստավորվողների յուրաքանչյուր ճիշտ պատասխանից լուսավորվում և ընդարձակվում էր նրանց փակ տարածքները, սխալ պատասխանից՝ փոքրանում և ավելի խավարում։ Ընդամենը յոթը հարցից հետո պարոն Քոչարյանը հայտնվեց արևոտ Հայկական լեռնաշխարհում, իսկ Փաշինյան Նիկոլը՝ մենախցում․․․ Ասում են՝ ուրբաթ օրվա երազները մարգարեական են։

Անկասկած, նման երազների սնունդ է տալիս իրականությունը։ Իրականություն, որն ավելի շուտ հոգեբուժական գրականության մեջ կարելի է հանդիպել, քան պատմության։ Տարուց ավել է՝ չի երևում աբսուրդների վերջը Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված «ջուր» գործում, որտեղ ոտնակոխ են արվել բարոյական ու քրեաիրավական բոլոր օրենքները։ Արդեն ամեն կողմից են գոռում-գոչում, որ Ռ․Քոչարյանը քաղբանտարկյալ է, և օր առաջ պետք է դադարեցնել հեռանկար չունեցող այս քաղաքական հետապնդումը։ Բայց վարչապետն իր ձեռնասուն դատախազներով՝ առողջ բանականություն կորցրած, ավելի խորն են սուզվում ապօրինությունների տիղմում։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ այս հեղաշրջումն արվեց միայն Ռ․Քոչարյանին պատժելու համար։ Հակառակ պարագայում գոնե մի փոքր կմտահոգվեին Հայաստան պետության անվտանգությամբ, և գետնով չէին տա մեր երկրի միջազգային հեղինակությունը։

Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մեջ՝ մայիսի 19-ին դատարաններն արգելափակելու վարչապետի կոչը դիտվում էր որպես նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հետևանք։ Հուլիսի 18-ին Սահմանդրական դատարանը որոշեց սույն գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ ՍԴ-ն հայտնեց նաև, որ մինչև նշված կառույցներից պատասխան ստանալը՝ հիշյալ գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ ։ Հարց է ծագում ՝ եթե գործը կասեցված է, ինչո՞ւ պետք է կալանքի տակ մնա Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր մենք գործ ունենք մեր պատմության մեջ աննախադեպ մի փաստի հետ. կասեցված գործի և Սահմանադրությանը համապատասխանելու առումով վիճարկվող քրեական հոդվածի պայմաններում՝ անձը կալանավորված է մնում։ Կալանքի փաստը բազմապատիկ ապօրինի է նաև այն պատճառով, որ խափանման ծայրահեղ միջոցը պահպանվում է այն հորինված փաստարկով, որ մեղադրյալը իբր չազդի դատաքննության ընթացքի վրա, որը ևս կասեցված է։ Ոչ պակաս աղաղակող երևույթ է նաև Ռ․Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քննչականգործողությունները, հատկապես այն դեպքում, երբ դրանք հաջորդել են դատարանների նախագահներին ու ԲԴԽ-ին փաստաբանների ուղարկած այն գրությանը, որ իրենց կողմից ներկայացված գրավի միջնորդությունը պետք է անհապաղ քննվի։ Պարզից էլ պարզ է, որ սևեռուն գաղափար է դարձել թեկուզ մեկ օր ավել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։ Պարզ է նաև, որ այս քայլերով նախազգուշացնում-վախեցնում են մնացած դատավորներին․․․

Էհ, իշխանությունները թող միանգամից ասեն, որ Հայաստանում վստահում են միայն մեկ դատավորի՝ Արմեն Դանիելյանին, ով հարկ եղած դեպքում բարևելուցհետո էլ անմիջապես խորհրդակցական սենյակ կգնա պետքական վճիռը «կայացնելու»։ Թե չէ երկրի տնտեսությունն ու անվտանգությունը թողած՝ խեղճերն ընկած մտածում են, թե դատավորների վախեցնելու ինչ մեթոդներ մոգոնեն, կամ ՍԴ «բուդկան» ոնց իրենցով անեն։ Չի խանգարի գոնե մեկ-մեկ հիշել, որ օրենքների գիտակ մարդկանց դեմ, օրենքների ոտնահարմամբ ձեռնարկված ամեն մի քայլ ու արարք, ավելի է բարդացնում դրանք կիրառողների հետագա վիճակը, լինի վարչապետը, թե նրա իրավախորհրդատուները, դատախազներն ու քննիչները։

Անկեղծ ասած, երբ Վենետիկի հանձնաժողովի արձանգրության մեջ հոլովվեց Ռոբերտ Քոչարյանի անունը, սպասելի էր վարչապետի էմոցիոնալ վիճակի սրացում։ Եվ ահա՝ «Ազատությանը» տված բացառիկ «հաթաթա» հարցազրույցը, և խուզարկում-առգրավվումներ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Նշված հարցազրույցում դատավորների հասցեին թույլ տված անպատշաճ արտահայտություները մատնում են վարչապետի անհավասարակաշիռ հոգեվիճակը։ Դե, իսկ տանկերով ցանկացած ընդդիմություն ճնշելը Ռոբեերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու հետ համեմատելը՝ հոգեվերլուծողների գործն է։ ․․․Իսկ այս ամենի ֆոնին՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ կալանքի տակ որպես քաղբանտարկյալ ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}