Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վիլլա դե Բենասկե Օփենի հաղթող
Իսպանիայում ավարտված Վիլլա դե Բենասկե խոշոր միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրների 430 շախմատիստներ, այդ թվում՝ 34 գրոսմայստեր, հիանալի հաջողության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նույնքան միավոր վաստակած Մատեուշ Բարթելը գրավել է 2-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 8 միավոր և կիսել 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցած Կարեն Մովսիսյանը վաստակել է 6.5 միավոր:
Բենասկեում անցկացվել է նաև կայծակնային շախմատի մրցաշար, որն ավարտվել է հայ շախմատիստների բացարձակ հաղթանակով: Ռոբերտ Հովհաննիսյանը 8 միավորով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Սամվել Տեր-Սահակյանը և Կարոն Մովսիսյանը 7.5 միավորով գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Ի դեպ, Բենասկեից Երևան վերադառնալիս Ռոբերտ Հովհաննիսյանը կորցրել է իր անձնագիրը: Զավեշտալին այն է, որ հայ շախմատիստների համար կարծես ավանդույթ է դարձել Բենասկեի մրցաշարը հաղթելուց հետո կորցնել անձնագրերը: Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև 2011 թվականին Բենասկեի մրցաշարը հաղթելուց հետո Երևան վերադարձած Տիգրան Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան