Հովհաննես Խուդոյան. Ամոթալի է նման բողոք բերելը
«Մեր պնդմամբ, գլխավոր դատախազության ներկայացրած բողոքն ակնհայտորեն անհիմն է։ Ամոթալի է նման բողոք ներկայացնել դատարան առհասարակ»,-դատական նիստի ընդմիջման մասին հայտարարելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը քննելու էր Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Սակայն նիստն ընդմիջվեց։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:
2019թ-ի հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին