Սամցխե-Ջավախքի 10 դպրոց առաջին դասարանցի չի ունենա
Վրաստանում հանրային դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման գործընթացը ավարտվել է: Jnews-ի հաղորդմամբ, Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում գտնվող 10 դպրոց մնացել են առանց առաջին դասարանցիների։
Ըստ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, 2019 թվականի հուլիսի 6-ի տվյալներով, 2019-20 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման ավարտից հետո հայտնի է, որ գրանցվել է 53 հազար 506 երեխա, այստեղից հանրային դպրոցներում՝ 47 հազար 563, մնացածը՝ մասնավոր դպրոցներում։
Լեռնային Աջարիայում տարբեր մունիցիպալիտետների 18 դպրոցներում ոչ մի երեխա չի գրանցվել։ Առանց առաջին դասարանցիների է մնացել նաև Ցագերիի շրջանի 9 հանրային դպրոց և այլն։ Շատ է այն դպրոցների թիվը, սրտեղ այս տարի ընդամենը 10 առաջին դասարանցի է գրանցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան