ՍԴ նախագահ. Կհորդորեմ ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից, այլև այնպիսի քայլերից, որոնք կարող են ճնշումների ընկալում առաջացնել
«Ես ընդհանրապես կհորդորեմ լրագրողական ողջ հանրությանը, մի փոքր զգույշ օգտագործեն «դատական իշխանության նկատմամաբ ճնշում» տերմինը, քանի որ վերջին հաշվով այն քրեորեն պատժելի արարք է»,-ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով այն հարցին, թե կապ տեսնո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի գործի՝ ՍԴ վարույթ ընդունելու ու ՍԴ նկատմամբ ճնշումների ավելացման միջև։
Նա ընդգծեց՝ որքան վտանագվոր է այդ ճնշումը, այնքան վտանգավոր է հանրային ընկալումը, որ այդ ճնշումը կա։
«Եթե որպես լրագրող այդ հարցը բարձրացնում եք, դա նշանակում է, որ հանրային ընկալման մեջ նման կապ է տեսնվում, նման երևույթ գոյություն ունի։ Դա վտանգավոր է նաև այն առումով, որ նման ընկալման դեպքում դատական իշխանության նկատմամբ վստահությունը էականորեն փոքրանալու է, ընկնելու է այդ որոշման գինը, արժեքը։ Ուստի հորդորում եմ բոլորին, ոչ միայն ձեռնպահ մնալ նման ճնշումներից, ինչը հիշեցնում եմ, քրեորեն պատժելի է, այլ այնպիսի քայլերից, որոնք հանրային ընկալման մեջ կարող են տպավորություն ստեղծել, որ նման ճնշում կա։ Իսկ մնացածը ես չեմ մեկնաբանի, այն իրականում հանրության ու հանրային ընկալման խնդիր է»,-ասաց ՍԴ նախագահը։
Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում։ Տեսանյութը՝ Tert.am-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա