ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցվեցին
Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշմամբ՝ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի, Ն. Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը մերժվեց։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Սերգեյ Չիչոյանը։
Նա նշեց, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանն ինն ամիս առաջ էր ընտրվել ԲԴխ անդամ, բայց դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց։ Սակայն հուլիսի 11-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովում նա երդում էր տվել՝ այդպիսով դառնալով ԲԴԽ անդամ։ ԲԴԽ նիստը հրավիրել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը, որի օրակարգում հենց Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցն էր։ Նրանք գտնում են, որ Ն. Տավարացյանը ԲԴԽ լիազորությունները ստանձնել է դեռ 2018 թ. նոյեմբերի 8-ին, սակայն մինչ օրս որևէ նիստի չի մասնակցել որպես ընտրված անդամ, չի ներկայացրել որևէ հարգալից պատճառ, իր մասնակցությունը բացառող որևէ հանգամանք, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն։ «Օրենքի պահանջն է, քանի որ նման անդամը ԲԴԽ-ում չի կարող գործել, նման գործելաոճը խախտում է ԲԴԽ նիստերի կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը»,- նիստի ընթացքում ասել է Գրիգոր Բեքմեզյանը։ Մինչդեռ Ն. Տավարացյանը համոզմունք հայտնեց, որ ԲԴԽ անդամը ստանձնում է իր պարտականությունը երդում տալու պահից, կոնկրետ իր դեպքում՝ հուլիսի 11-ին։
Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Մյուս անդամներին ընտրում է ԱԺ-ն՝ փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից։ Այսօր մեկ անդամի տեղ թափուր է
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով որոշումը կհրապարակի այսօր
- Նախշուն Տավարացյանի՝ լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստը հետաձգվեց
- «Հայտնի «իրավաբանները» թող օրենսդրության կազուսը վերացնելու մասին մտածեն, ոչ թե ասեն՝ ազգանունը Տավարացյան, անունը Նախշուն»
- ԲԴԽ անդամ. Կոչ եմ անում որևէ մեկը չփորձի անձնավորել այս խնդիրը
- Նախշուն Տավարացյանը պահանջեց ԲԴԽ նիստն անցկացնել դռնփակ
- Նախշուն Տավարացյանը ստանձնել է ԲԴԽ դատավոր անդամի իր լիազորությունները
- ԲԴԽ նիստ կհրավիրվի Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով
- «Ժողովուրդ». ԲԴԽ գիտնական անդամները ընդդեմ Նախշուն Տավարացյանի
- Նախշուն Տավարացյանի հրաժարականի հարցը պետք է որոշի ԲԴԽ-ն
- Ընտրվել են ԲԴԽ անդամ դատավորները
- Դատավորները ԲԴԽ անդամներ են ընտրում
- Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ դառնալու համար երդում կտա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան