Ռուբեն Վարդազարյան. ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ
«Ես կարող եմ երաշխավորել, որ կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դատավորների անկախությունը երաշխավորված լինի»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բարձրագույն դատախան խորհուրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նա նշեց, իր պատկերացմամբ խորհուրդը պետք է լինի ավելի թափանցիկ, գործողությունները լինեն տրամաբանված ու հասկանալի։
«Դրանով հենց կապահովվի դատավորների անկախությունը»,-ասաց նա։
Հարցին, թե ԲԴԽ-ում տեսնում է նախորդ իշխանությունների ազդեցությունը, Վարդազարյանը պատասխանեց՝ բացարձակ չեմ տեսնում։
Ինչ վերաբերում է վեթթինգին, ապա Վարդազարյանը նկատեց, որ գուցե այդ անունով չի լինելու, բայց կլինի գործընթաց, որի ընթացքում դատավորների ցակացած քայլ հասանալեի կլինի, այդ թվում գույքի հայտարարագրման ու քաղաքական կապերի մասին։
Հետարքրվեցին Վահե Գրիգորյանի նամակի մասին։ ԲԴԽ նախագահն ասաց, դատավորների ընդհանուր ժողովը ստացել է նրա գրությունը, կձևավորի դիրքորոշումը, եթե ինքը համաձայն լինի, կստորագրի, եթե համաձայն չլինի, չի ստորագրի։
«Ես ծանոթացել եմ, ունեմ անձնական կարծիք, այս պահին զերծ կմնամ այն բարձրաձայնել, որպեսզի այն չփաթաթվի մյուս դատավորներին»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան