Մոսկվա-Երևան չվերթի Boeing 737-ն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 178 ուղևոր, ընդհատել է թռիչքը: Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, NordWind ավիաընկերությունից հայտնել են, որ պատճառն ինքնաթիռում օտար հոտն է եղել։
Հոտը տարածվել է թռիչքի պահին։ Մարդիկ տարհանվել են փչվող սանդուղքի միջոցով, նրանց տեղավորել են օդանավակայանի շենքում, տրամադրվել է ուտելիք։ Ուղեբեռերը տեղափոխել են այն ինքնաթիռ։
«Շերեմետևո» օդանավակայանից հայտնել են, որ մարդկանց տարհանել են ծխի պատճառով, որն առաջացել է թռիչքի ժամանակ՝ թռիչքուղում։ Օդանավի հրամանատարը հայտնել է արտակարգ իրավիճակի մասին և որոշել դադարեցնել թռիչքը:
Արտակարգ վայէջքի ժամանակ ինքնաթիռում սկսվել է խուճապ, հրմշտոց։ Ութ մարդ վնասվածք է ստացել, հոսպիտալացվել են։