ԲԴԽ-ն Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով որոշումը կհրապարակի այսօր
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությանն այսօր շարունակվեց։
Երեկ մեկնարկած ԲԴԽ նիստում որոշվեց որպես վկա հրավիրել և հարցաքննել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորեր Սուրեն Անտոնյանին և Ստեփան Միքայելանին։ Այդ հիմքով նիստը հետաձգվել էր։ Սակայն այսօրվա նիստին հավիրված երկու դատավորը ներկա չեն, քանի որ, ինչպես հայտարարվեց, Սուրեն Անտոնյանը վատառողջ է, իսկ Ստեփան Միքայելյանն արձակուրդում է։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը միջնորդեց, որպեսզի նիստը հետաձգեն մինչև վկաների ներկայությունը հնարավոր կլինի ապահովել։ Սակայն այս միջնորդությունը չընդունվեց։
Նիստն ավարտվեց։ Որոշումը կհրապարակվի 12։30-ին։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանն ինն ամիս առաջ էր ընտրվել ԲԴխ անդամ, բայց դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց։ Սակայն հուլիսի 11-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովում նա երդում էր տվել՝ այդպիսով դառնալով ԲԴԽ անդամ։ ԲԴԽ նիստը հրավիրվել են ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը՝ Ն. Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։ Նրանք գտնում են, որ Ն . Տավարացյանը ԲԴԽ լիազորությունները ստանձնել է դեռ 2018 թ. նոյեմբերի 8-ին, սակայն մինչ օրս որևէ նիստի չի մասնակցել որպես ընտրված անդամ, չի ներկայացրել որևէ հարգալից պատճառ, իր մասնակցությունը բացառող որևէ հանգամանք, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն։ «Օրենքի պահանջն է, քանի որ նման անդամը ԲԴԽ-ում չի կարող գործել, նման գործելաոճը խախտում է ԲԴԽ նիստերի կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը»,- նիստի ընթացքում ասել է Գրիգոր Բեքմեզյանը։
Մինչդեռ Ն. Տավարացյանը համոզմունք հայտնեց, որ ԲԴԽ անդամը ստանձնում է իր պարտականությունը երդում տալու պահից, կոնկրետ իր դեպքում՝ հուլիսի 11-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նախշուն Տավարացյանի՝ լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստը հետաձգվեց
- «Հայտնի «իրավաբանները» թող օրենսդրության կազուսը վերացնելու մասին մտածեն, ոչ թե ասեն՝ ազգանունը Տավարացյան, անունը Նախշուն»
- ԲԴԽ անդամ. Կոչ եմ անում որևէ մեկը չփորձի անձնավորել այս խնդիրը
- Նախշուն Տավարացյանը պահանջեց ԲԴԽ նիստն անցկացնել դռնփակ
- Նախշուն Տավարացյանը ստանձնել է ԲԴԽ դատավոր անդամի իր լիազորությունները
- ԲԴԽ նիստ կհրավիրվի Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով
- Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ դառնալու համար երդում կտա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան