Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ում է
Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում սենյակում ՀՔԾ քննիչները խուզարկություն են իրականացրել ու առգրավումներ արել, քիչ առաջ ժամանել է Բարձրագույն դատական խորհուրդ։
Լրագրողների հարցերը նա անպատասխան է թողել՝ խնդրելով հարգել անմեղության կանխավարկածը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավորի հետ։
«Կապի մեջ ենք եղել դատավորի հետ։ Այսօր առավոտյան զանգել ենք իրեն, խնդրել ենք հանդիպում։ Բացատրություն չենք պահանջելու Դավիթ Գրիգորյանից, այլ խոսելու ենք, հասկանալու, թե այս գործողությունները որքանով են ազդել նրա՝ որպես դատավոր գործունեության, անկախության, անաչառության վրա»,-ասել էր ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Դավիթ Գրիգորյանի փաստաբանը Panorama.am-ի հետ զրույցում պնդեց՝ խուզարկությունը կատարվել է էական ու կոպիտ խախտումներով։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության ու Քոչարյանի գործի կապի մասին
- ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ
- Դատավոր Գրիգորյանից գործի նյութերը վերցվել են այն բանից հետո, երբ Քոչարյանի փաստաբանները նրան են ներկայացրել գրավի միջնորդությունը քննելու համար նյութերը
- Դավիթ Գրիգորյանի փաստաբան. Դատավորի համակարգչից բացառապես առգրավել են այն ամենը, ինչ հիշեցնում է Քոչարյան ազգանունը
- «Փաստինֆո». Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել
- Արամ Վարդևանյան. Դատավորի աշխատասենյակի խուզարկության արդյունքում տեխնիկական խոչընդոտի խնդիր է երևում
- Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Այո, այդ տեղեկությունները ճիշտ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան