Դավիթ Գրիգորյան. Հարցերին պատասխանելը կխանգարի հետագա իմ գործողություններին
Ավարտվեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Բարձրագույն դատական խորհուրդի անդամների հետ հանդիպումը։ Շենքից դուրս եկած դատավորն անպատասխան թողեց լրագրողների հարցերը։
«Հարցերին պատասխանելը կխանգարի հետագա իմ գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով»,-պարզաբանեց դատավորը, նստեց մեքենան ու հեռացավ։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նա կասկածվում է պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։ Գործի շրջանակում խուզարկել են դատավորի աշխատասենյակը։ Գրիգորյանի փաստաբանը պնդում է՝ խուզարկությունն իրականացվել է կոպիտ խախտումներով։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ում է
- ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ
- Դավիթ Գրիգորյանի փաստաբան. Դատավորի համակարգչից բացառապես առգրավել են այն ամենը, ինչ հիշեցնում է Քոչարյան ազգանունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան