Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինն ու նրա փաստաբաններն ասացին, դեմ չեն, որ նիստին ներկա լինեն նաև լրատվամիջոցները, կողմ են հրապարակային դատավարությանը։
Դատավոր Նիկողոսյանը տեղեկացրեց, որ նիստին չի մասնակցում դատախազներից Դովմազյանը. գրությամբ հայտնել է, որ մեկ այլ գործով նույն օրը նույն ժամին դատական նիստ ունի, որի մասին ավելի վաղ են տեղեկացրել։
Դատավորը տեղեկացրեց, դատախազը խնդրել է, որ գործի քննությունն առանց իր մասնակցությամբ չկայանա, հետաձգվի, որպեսզի հնարավորություն ունենա ներկայացնելու իր դիրքորոշումները։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ բողոքը ներկայցվել է գլխավոր դատախազության և ոչ թե Դովմազյանի կողմից, բացի այդ նիստին մասնակցում են մի քանի դատախազներ՝ Պետրոսյանը, Համբարձումյանը, Մնացականյանը, բացի այդ հնարավորություն կա բացակա դատախազին փոխարինել։
Խուդոյանն ասաց, իրենց թիմը բավականին շատ ռեսուրսներ է ծախսում այս նիստն ամփոփելու, ինչպես նաև մեղադրյալի ներկայությունը նիստին ապահովելու համար, ուստի նման պատճառաբանությունը հետաձգելու համար հիմք չէ։
Ռոբերտ Քոչարյանն էլ ընդգծեց, ինքը նիստի մասին տեղեկացված է եղել 4-5 օր առաջ, կարծում է, այդ ժամանակ իմացել է նաև գլխավոր դատախազությունը։
«Կարծում եմ, այս ամենն արվում է նիստը ձգձգելու համար»,-ասաց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին