Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ ընկել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք
ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Իննա Չուրիկովան, որը մոսկովյան «Ռուսական երգ» թատրոնում բեմադրության ժամանակ վնասվածք է ստացել, գտնվում է Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական վերակենդանացման բաժանմունքում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։ Դերասանուհու ամուսինը՝ ռեժիսոր Գլեբ Պանֆիլովը նույնպես հաստատել է, որ նա վնասվածք է ստացել ներկայացման ժամանակ։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ականատեսները պատմել են, որ Չուրիկովան սայթաքել և ընկել է բեմից ներկայացման վերջում։ Հանդիսատեսը բարձրացրել նրան ձեռքերի վրա և տարել ետնաբեմ։ Հանդիսատեսի մեջ եղել է բժիշկ, ով առաջին օգնությունն է ցուցաբերել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան