Նաիրա Զոհարաբյան. Շատ դեպքերում սոցիալական մեդիայում միայն նկարը տեսնելով՝ սկսում են հայհոյանքների տարափը
Հայաստանում վերջին շրջանում նկատվում է ատելության խոսքի, բռնության, տարատեսակ հաշվեհարդարների ուղղակի անպատասախանատու մի հորձանուտ։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությամբ կազմակերպված «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների, պաշտպանության, հանրային հարցերի մշտական հանձաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, այս խնդիրը կա նաև Եվրոպայում։
«Եթե ասենք, որ այս հարցը հեշտ կարգավորվող է օրենսդրական դաշտում, ազնիվ չի լինի, եթե այդպես լիներ, ԵԽԽՎ-ն վաղուց գտած կլիներ այն ֆորմուլան, որը չպետք է վնասի մի կողմից խոսքի ազատությունը, մյուս կողմից կարողանանք օրենսդրորեն բռնել այն մարդկանց ձեռքը, որոնք սոցիալական ցանցերում ատելության խոսքը դարձրել են կենսակերպ։ Համակարգային պրոբլեմ է, որը իսկապես կարող է խեղել հասարակությանը»,- նշեց Ն . Զոհրաբյանը։
Նա ասաց, որ խնդիրը պետք է օրենսդրորեն կարգավորել, դարձել է տարբեր քաղաքական ուժերի, շարժումների ձեռքին գործք՝ փորձելով մանիպուլացնել հասարակությանը։
«Ես դեմ եմ խոսքի ազատության ցանկացած սահմանափակման, խոսքի ազատությունն ինձ համար բացարձակ արժեք է, բայց հայհոյանքի, ատելության, բռնության դեմ պետք է պայքարել օրենսդրորեն։ Ես ինքս իրավաբան չեմ, եթե հարցնեք, թե ինչ է հնարավոր անել օրենսդրորեն կարգավորելու համար, անկեղծ ասած, այդ հարցի պատասխանը չունեմ։
Իրավաբանների հետ խոսում ենք, չենք կարողանում գտնել այն նուրբ սահմանը, եզրը, որը չվնասի մեր երկրում խոսքի ազատությունը, բայց կարողանանք կասեցնել այս ահանգնացող վտանգը, ատելության խելագար հոսքը, որ ուղղակիորեն խեղաթյուրում է հասարակության մտածելակերպը, հասարակությանը բաժանել է զանգվածների, իրական պրոբլեմները թողած, սոցիալական մեդիայում զբաղված են միմյանց հայհոյելով»,- նշեց պատգամավորը։
Ն. Զոհրաբյանն ասաց, որ մոնիտորինգ են արել, փորձել են հասկանալ, թե ինչու են հայհոյում. «Շատ դեպքերում հասկացա, որ չեն կարդում տեքստը, նրանք տեսնում են կոնկրետ նկարներ ու սկսում է հայհոյանքների տարափը: Սա շատ վտանգավոր տեղ տանող ճանապարհ է: Երբեմն ասում են՝ սոցիալական մեդիա է, անպատասխանատու հարթակ է, ով ինչ կուզենա կասի, բայց մենք հիմա պետք է փորձենք հասկանալ ու գտնել օպտիմալ լուծումներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին