Նոր ատոմակայանի կառուցման հեռանկարը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Լրագիր»-ի հետ զրուցել է նոր ատոմակայանի հեռանկարներից։
-Պարոն Մանուկյան, վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հայտարարություն է արել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ՝ նշելով, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Նախորդ իշխանության ժամանակ ևս նման բանակցությունների մասին բազմիցս խոսվել է, բայց դրանք այդպես էլ շոշափելի արդյունք չտվեցին։ Հիմա Ավինյանի ասածը հնի շարունակությո՞ւնն է, թե Ռուսաստանի հետ բոլորովին այլ բանակցությունների սկիզբ է դրվում։
-Եթե մենք քննարկում ենք բանակցությունների խորությունը, ճիշտ կլինի Տիգրան Ավինյանից կամ կառավարությունից ավելի որակյալ պատասխան ստանալ։ Բայց եթե ընդհանրապես քննարկում ենք Ատոմակայանը վերազինելու կամ ատոմակայանի հետ կապված հարցը, ապա ես՝ որպես տնտեսագետ, որոշակի տեսակետ կցանկանայի ներկայացնել։ Նախ՝ այդ բանակցությունները պետք է լինեն և այդտեղ չափազանց կարևոր է հուսալիությունը։ Եթե մենք ուսումնասիրում ենք այդ ոլորտը, տեսնում ենք, որ այդտեղ միջազգայնորեն ընդունելի չափանիշներով նաև ՌԴ-ն համարվում է լավագույններից մեկը։ Երկրորդն այն է, թե ինչպես անել, ու այստեղ կարելի է հավելյալ ուղղություններ քննարկել։ Ես կարծում եմ, որ էներգետիկ համակարգն այն համակարգն է, որ կոռուպցիայից և անարդյունավետությունից մաքրելուց հետո չափազանց կարևոր է, որ այս ոլորտում իրականացվեն IPO-ներ, և հանրությունը հնարավորություն կունենա հանրային վերահսկողություն ունենալ ինչպես ծախսերի նկատմամբ, այնպես էլ հնարավոր հավելյալ եկամուտների։ Այս առումով, հնարավոր տարբերակ կարելի է դիտարկել այդ նախագիծը իր բոլոր բովանդակային փաստաթղթերով թափանցիկ դարձնելուց հետո նաև որպես այլընտրանք քննարկել տեղական, ինչու ոչ, նաև թուրքահայերի մասնակցությունը ատոմակայանի կառուցման գործում։
Կարծում եք՝ այն կյանքի կկոչվի այն դեպքում, երբ Ռուսաստանը շահագրգի՞ռ լինի։ Եվ որքանո՞վ է այս հարցը Ռուսաստանի շահագրգռությունների ոլորտում։
Շատ երկրներ են հետաքրքրված նման նախագծերով։ Դրանց թվում կան ինչպես երկրներ, որոնք հուսալի ատոմակայան կառուցելու փորձ ունեն, այնպես էլ փորձագիտական կազմակերպություններ, որոնք կարող են խորհրդատվություն տալ։ Կամայական երկիր պետք է հետաքրքրված լինի նման նախագծերով, որովհետև ինքը հավելյալ արդյունք է ստեղծում իր երկրի համար։
-Որքանո՞վ է Հայաստանի համար հրամայական նոր ատոմակայանի կառուցումը։ Տարիներ շարունակ խոսվում էր արևային էներգետիկան զարգացնելու հնարավորությունների մասին։
-Եթե անկեղծ ասեմ, ես մասնակցում եմ քննարկումների, որտեղ հնչում են կարծիքներ, որ մեզ ատոմակայան պետք չի, արևային էներգետիկան պետք է զարգացնել։ Բայց ես պետք է ասեմ, որ ինչպես առկա հզորությունները, այնպես էլ ապագայում ստեղծվելիք հզորությունները դեռևս բավարար չեն քո հիմնական աղբյուրը լինելու համար։ Նույն արևային էներգետիկան ձմռան շրջանում շատ խնդրահարույց է։ Շատերը կարող են ասել, որ ՋԷԿ-երով դա կարող ենք փոխհատուցել, բայց ես կարծում եմ, որ բոլոր այն ներկա սցենարներով, որոնք կան, իհարկե, հասկանալի է, որ մենք ունենք շատ մեծ ներուժ վերականգնվող էներգետիկայում, իհարկե, այդ էներգետիկան պետք է խթանել, որովհետև դա մեծացնում է մեր էներգետիկ անկախությունը, այնուհանդերձ, դրան զուգահեռ, կարծում եմ, որ այս պարագայում պետք է քննարկվի ատոմակայան ունենալու հարցը։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա