«Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է
«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։
Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։
Չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 178 ուղևոր, արտակարգ վայէջք է կատարել։ Տարհանման ժամանակ ութ մարդ վնասվածք է ստացել, որից երկուսը հոսպիտալացվել են։
Հարակից հրապարակումներ`
- Ռոստրանսնադզորը ստուգում կանցկացնի Nordwind-ում՝ կապված Մոսկվա-Երևան չվերթի միջադեպի հետ
- Մոսկվա-Երևան չվերթի Boeing 737-ն արտակարգ վայրէջք է կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում