Սաթիկ Սեյրանյան. Իջևանի դեպքերը ցույց տվեցին, թե իշխանությունը որքան է վախեցած
Իջևանի դեպքերը ցույց տվեցին, թե իշխանությունը որքան է վախեցած, սկսած նաև նրանից, թե մամուլի և սոցիալական ցանցերի տիրույթում ինչպես են գործունեության ծավալում։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությամբ կազմակերպված «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ Նրա խոսքով, այս գործիքակազմն նրանք կիրառելու են, չեն դադարեցնելու, շարունակվելու է ու սրա քանակն ավելի է ահագնանալու։
«Սկզբում դա հայհոյանք էր, բռնության կոչ էր, ատելության խոսքի քարոզում էր, մյուս կողմից հիմա ուրիշ դրսևորում է ստացել։ Ինչ-որ պատգամավորներ դիմում են դատարաններ՝ հայցեր ներկայացնելով զրպարտանքի, վիրավորանքի համար։ Ձևը փոխվել է, ուղղված է մամուլի դեմ։ Ինչո՞ւ մամուլի դեմ։ Որովհետև մամուլն է այսօրվա ձևավորված ընդդիմությունը, այն ինստիտուտը, որը ձևավորված կա որպես ընդդիմություն, դրա համար սլաքներն ուղղում են մամուլի դեմ, շարունակելու են։ Ասում են՝ մենք լավն եք, բայց մամուլը մեզ վատն է ներկայացնում։ Դա նախկինում էլ է եղել մի քիչ այլ բառապաշարով։ Ճամբարների բաժանումը մեդիայում էլ կա»,- ասաց Ս. Սեյրանյանը։
Նա կանխատեսում է, որ աշնանը, երբ քաղաքական պրոցներն ակտիվանան, մամուլի դեմ հարձակումներն ավելի են շատանալու, ավելի կոշտ դրսևորումներ են ունենալու։
«Այստեղ թիվ մեկ պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է, երբևէ չտեսանք, որ հանդես գա կանխող, դատապարտող խոսքով, ընդհակառակը»,- ասաց Ժուռնալիստների միության նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- «Երբ բռնության խոսք տարածողը խոսում է բռնության խոսքի դեմ պայքարի մասին, նշանակում է՝ նոր բռնություններ են լինելու»
- Նարեկ Սամսոնյան. Երբ պետության քաղաքական առաջին դեմքը խոսում է ոչ նորմատիվային լեքսիկոնով, դա բերում է ատելության խոսքի ավելացմանը
- «Պետք է հասկանանք այն սահմանագիծը, որի դեպքում խոսքը կնպաստի իրավունքի և ժողովրդավարության զարգացմանը»
- «Իրավունք». Իջևանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է
- Նաիրա Զոհարաբյան. Շատ դեպքերում սոցիալական մեդիայում միայն նկարը տեսնելով՝ սկսում են հայհոյանքների տարափը
- Իջևանի տուժած բնակիչ. Ես ըսենց չեմ թողնի
- Իջևանցի. Տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի տարան