Փաստաբան. Դատավորի համակարգչից Քոչարյանի գործի նյութերի առգրավումը լուրջ ազդակ է
«Դատախազության տարածած հաղորդագրությամբ կարծես չհերքվեց, որ դատավորի համակարգչից առգրավվել են պարոն Քոչարյանի գործին առնչվող նյութերը։ Դա արդեն շատ լուրջ ազդակ է մեզ համար, որպեսզի անհանգստություն ունենանք մեր գործի վերաբերյալ»,-դատական նիստի ընդմիջումից հետո լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա հիշեցրեց, այսօր փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, տարակուսանք հայտնել, որ դատավորի աշխատասենյակի խուզարկությունը համընկել է գրավի միջնորդությունը քննելու համար նյութերը ներկայացնելու հետ։
«Դա ենթադրում է, որ պարոն Գրիգորյանը պետք է անհապաղ քննության առներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը՝ ունենալով արդեն մեր կողմից ներկայացված նյութերը, ինչը ենթադրաբար վերցրել են։ Բայց խնդիր չէ, մենք մեկ անգամ էլ կներկայացնենք, այդ նյութերից շատ ունենք»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ իր պաշտպանյալը՝ Ռոբերտ Քոչարյանն անհագստացած չէ խուզարկությամբ, այս գործով անտրամաբանական զարգացումներից էլ արդեն չեն զարմանում։
«Նորմալ ոչ իրավական, բայց ակնկալվող ընթացք է»,-ասաց Խուդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության ու Քոչարյանի գործի կապի մասին
- ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ
- Դատավոր Գրիգորյանից գործի նյութերը վերցվել են այն բանից հետո, երբ Քոչարյանի փաստաբանները նրան են ներկայացրել գրավի միջնորդությունը քննելու համար նյութերը
- Դավիթ Գրիգորյանի փաստաբան. Դատավորի համակարգչից բացառապես առգրավել են այն ամենը, ինչ հիշեցնում է Քոչարյան ազգանունը
- «Փաստինֆո». Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել
- Արամ Վարդևանյան. Դատավորի աշխատասենյակի խուզարկության արդյունքում տեխնիկական խոչընդոտի խնդիր է երևում
- Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Այո, այդ տեղեկությունները ճիշտ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին