Ռոստրանսնադզորը ստուգում կանցկացնի Nordwind-ում՝ կապված Մոսկվա-Երևան չվերթի միջադեպի հետ
«Ռոստրանսնադզորը» (ՌԴ Տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն) չնախատեսված ստուգում կանցկացնի Nordwind ավիաընկերությունում կապված Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ավիաընկերության «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռի միջադեպի հետ։ Այս մասին գրում է news.ru կայքը։ Գերատեսչությունը կստուգի ավիափոխադրողին, թե արդյոք համապատասխանում է օդային օրենսդրությանը նորմերին։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 178 ուղևոր, արտակարգ վայէջք է կատարել։ NordWind ավիաընկերությունից հայտնել են, որ պատճառն ինքնաթիռում օտար հոտն է եղել։ «Շերեմետևո» օդանավակայանից հայտնել են, որ մարդկանց տարհանել են ծխի պատճառով, որն առաջացել է թռիչքի ժամանակ՝ թռիչքուղում։ Տարհանման ժամանակ ութ մարդ վնասվածք է ստացել, երկուսը հոսպիտալացվել են։
Տեղի ունեցածի պատճառը կարող էր լինել խախտումը, որը թույլ է տրվել Boeing 737-ի թռիչքի պատրաստելու ժամանակ։ Արդյունքում, տեխնոլոգիական հեղուկը, որն օգտագործվում էր շարժիչի մաքրման համար, ընկել է օդի մատակարարման համակագի մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում