Անջելինա Ջոլին թույլ է տվել Բրեդ Փիթին երեխաներին տանել իր մոտ
Հոլիվուդյան դերասանուհի ԱՆջելինա Ջոլին թույլ է տվել նախկին ամուսնուն՝ դերասան Բրեդ Փիթին, ամառն անցկացնել իրենց վեց երեխաների հետ։ deti.mail.ru կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ զույգն ունեցել է մի շարք վեճեր, որոնց մի մասը վերաբերվել է հենց երեխաների խնամակալությանը։ Չնայած դրան, դերասանուհին դիմել է նախկին ամուսնուն և խնդրել մնալ երեխաների հետ, քանի դեռ ինքը զբաղված կլինի «Նրանք, ովքեր ցանկանում են իմ մահը» ֆիլմի նկարահանումներով։
Նշվում է, որ ամուսնալուծությունից հետո Ջոլին թույլ չէր տալիս Փիթին հաճախ հանդիպել երեխաներին։ Հիմա Փիթը հրավիրել է իր ծնողներին Լոս Անջելեսի առանձնատուն, որպեսզի ամառն անցկացնեն ընտանեկան շրջապատում։
«Սա դրական քայլ է, Բրեդը երջանկությունից յոթերերոդ երկնքում է»,- ասել է The Sun-ի աղբյուրը։
Ջոլին ու Փիթն ամուսնալուծվել են 2019 թվականին ապրիլին։ Ջոլին փաստաթղթերը ներկայացրել էր դեռ 2016 թ. սեպտեմբերին։ Անջելինան ու Փիթն ունեն 6 երեխա։
Հարակից հրապարակումներ`
- Անջելինա Ջոլին հաշտվել է Բրեդ Փիթի հետ
- Անջելինա Ջոլին մտածում է Բրեդ Փիթին վերադարձնելու մասին
- Բրեդ Փիթին նկատել են Ջենիֆեր Էնիսթոնի ծննդյան արարողությանը
- People-ը բացահայտել է Բրեդ Փիթի ու Շառլիզ Թերոնի հարաբերությունների մասին իրականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան