«Բամբասողը» վերադառում է
2000-ին տարածված «Բամբասողը» սերիալը, որը պատմում է մանհեթնյան էլիտայի և բարձրակարգ դպրոցի ուսանողների մասին, վերադառնում է էկրան։ vogue.ua-ի հաղորդմամբ, սերիալի թարմացված, վերաիմաստավորված տարբերակը ցուցադրվելու է HBO Max-ով։ Դեռ այնքան էլ շատ բան հայտնի չէ սյուժեի, դերասանական կազմի և սերիալի թողարկման օրվա մասին, բայց տեղեկատվություն կա, որ առաջին եթերաշարջանում լինելու է 10 էպիզոդ։
Սերիալի գործողությունները տեղի են ունենում ութ տարի անց այն բանից հետո, երբ բամբասողին բացահայտում են, մանհեթնյան էլիտայի կյանքի մասին բլոգը դադարում է գործել։ Նոր սերիալում ցուցադրվելու են մասնավոր դպրոցի նոր սերունդը, որոնք նույնպես բլոգերների կողմից մշտապես հսկվում են։
«Հեղինակավոր սերիալը նվիրված է լինելու նրան, թե ինչքան են սոցիալական ցանցերն ու հենց Նյու Յորքի լանդշաֆը փոխվել անցած տարիներին»,- պատմում են ստեղծողները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան