ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն արձագանքում է Վարագյանի մեղադրանքին
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վ. Վարագյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը տարածել է պարզաբանում՝ նշելով, որ ամեն ինչ կատարվել է ԵՊՀ կանոնադրությանը համապատասխան:
«Նշված կետը վերաբերում է միայն Գիտական խորհրդի լիազորություններին, որն, իհարկե, իրավունք ունի առաջարկել կառուցվածքային փոփոխություններ։
ԵՊՀ կանոնադրության 56-րդ հոդվածի 7-րդ կետը նմանատիպ իրավունք, այն է՝ «Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր» տալիս է նաև ԵՊՀ ռեկտորին, իսկ 36-րդ հոդվածի 2-րդ կետը այդ իրավունքը տալիս է Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից
- Վահագն Վարագյանը՝ ԿԳՆ պատասխանատուներին. Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական:
- Վարագյան. Կենտրոնի լուծարման խնդիրը կապվում է ինձ աշխատանքից ազատելու իշխանությունների ցանկության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան