Իրանում կանայք ստիպված չեն լինի ֆուտբոլ դիտելու համար կերպարանափոխվել
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան շատ մտահոգված է եղել այն խնդրով, որ Իրանում կանանց արգելված է դիտել ֆուտբոլ։ ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն այդ թեմայով հատուկ նամակով դիմել է Իրանի իշխանություններին և ստացել պատասխան. կանանց թույլ կտան դիտել World Cup-2022 ընտրական փուլի հանդիպումները։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ Ինֆանտինոյի նամակին դրական պատասխան են ստացել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից։ Բայց Իրանում հասարակական կազմակերպության պատասխանը, որը ֆուտբոլի ֆեդերացիան է, պահանջում է հաստատում երկրի կառավարության մակարդակով։
Իրանում կանանց արգելված է գնալ մարզադաշտ 1981 թվականից՝ 1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո։ Ֆուտբոլի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կանայք ֆուտբոլ դիտելու համար կերպարանափոխվել են՝ կրելով տղամարդու հագուստ։