Քաղաքացիները հնարավորություն ունեն միանալ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին
Ազգային ժողովի դիմաց շարունակվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքը,-հայտնում է «Ջավախք ինֆո»-ն։
Ի դեպ՝ նշենք, որ Ջավախքի լրատվամիջոցները հատուկ ուշադրություն են դարձնում այս հարցին։
«Ի տարբերություն առաջին օրվա, երկրորդ օրը մարդիկ ավելի ակտիվ էին։ Մեծ հպարտության զգացում է պատել բոլորիս, նույնիսկ մարզերից մարդիկ են գալիս՝ մեր ստորագրահավաքին հատուկ մասնակցելու համար, այսքանից հետո մենք պարտվելու իրավունք չունենք»- javakhq. info-ի հետ զրույցում ասել է «ԿԱՄՔ»-ի համակարգող խորհրդի անդամ Արամ Խանզադյանը։
Համակարգող խորհրդի մեկ այլ անդամ էլ՝ Արթուր Արամյանն ասել է. «Չգիտեմ ով, ինչ սևացրած թուղթ կբերի, դա մեզ համար նշանակություն չունի, մենք պայքարում ենք ազգային ավանդույթների, մաքրության ու բարոյականության համար․ ազգությունն է մեր հեղինակությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին