21-րդ դարի ամենաշատ կատարված հիթը
Իռլանդական Snow Patrol ռոք-խմբի «Chasing Cars» կոմպոզիցիան ճանաչվել է Մեծ Բրիտանիայում 21-րդ դարի սկզբից ամենաշատ կատարված հիթը։ kulturomania.ru կայքի հաղորդմամբ, հետազոտությունն անցկացրել է Billboard ամսագիրը։
Նշվում է, որ 2006-ին թողարկված երգը հնչել է շատ սերիալներում և ֆիլմերում։ Բացի այդ, այն դարձել է բրիտանական հարսանիքների սիրելի երաժշտական թեման։
Անցած տարի «Chasing Cars»-ը դարձել է բրիտանական ռադիոյի ամենահաջողված երգը՝ դիջեյները ավելի քան 12 հազար անգամ այն միացրել են։ Այդ ժամանակ Snow Patrol-ի երաժիշտները երգի հաջողությունը բացատրել էին նրանով, որ այն «պարզ է և բաց»։
2007-ին «Chasing Cars» ներկայացվել էր «Գրեմմի» մրցանակի, բայց ոսկե գրամաֆոնը ստացել էր ամերիկյան Red Hot Chili Peppers ռոք-խմբի «Dani California» կոմպոզիցիան։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա