Միշել Օբաման աշխարհում աշխարհում ամենաազդեցիկ կինն է ճանաչվել
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման դարձել է աշխարհում առաջին կինը, որն առավել մեծ հիացմունք է առաջացրել։ Այս մասին ինչխես գրել է The Hill-ը, վկայում են «YouGov» հետազոտական կենտրոնի հարցումները:
Օբաման առաջ է անցել այնպիսի կանանցից, ինչպիսիք են Օփրա Ուինֆրին, Անջելինա Ջոլին, թագուհի Ելիզավետան:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 8-րդ տեղն է զբաղեցրել։ ԱՄՆ ներկայիս առաջին տիկին Մելանիա Տրամփը 19-րդն էր:
Microsoft- ի նախկին գործադիր տնօրեն Բիլ Գեյթսը ճանաչվել է մոլորակի ամենաազդեցիկ մարդը, որին հաջորդում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։
Օբամային ամենաազդեցիկ տղամարդկանց շարքում հաջորդում են դերասան Ջեկի Չանը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Alibaba-ի հիմնադիր Ջեկ Ման։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 14-րդ տեղում է, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` 10-րդ։