Շոտլանդիան թմրամիջոցներից ամենակախյալ երկիրն է Եվրոպայում
Շոտլանդիայի իշխանությունները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն երկրում արձանագրվել է թմրամիջոցների մահվան դեպքերի ռեկորդային քանակ: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այն ամենաբարձրն է Եվրոպայում և բարձրերից մեկն աշխարհում:
1996 թվականից ի վեր վիճակագրությունը վատացել է հինգ անգամ, իսկ քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները խոսում են ազգային աղետի մասին: 2018 թվականին 5 միլիոն բնակչություն ունեցող Շոտլանդիայում արձանագրվել է թմրամիջոցների գերդոզավորման հետևանքով 1187 մահ: Ալկոհոլի չարաշահումից մահացել է 1136 հոգի, սա առաջին անգամ է 23 տարվա ընթացքում:
Շոտլանդիան այս տխուր վիճակագրությամբ 1,5 անգամ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Էստոնիային: Հնգյակում են նաև Շվեդիան, Նորվեգիան և Մեծ Բրիտանիան:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում