«Հրապարակ». Արտոնյալ և «պախատ» անող գործարարներ. Ովքե՞ր են նրանք
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նոր Հայաստանում հայտնի գործարարներից միակ «անձեռնմխելին» Սամվել Լիմինդրովիչն է, մնացյալները «պախատ» են անում, և իշխանությունն այս կամ այն կերպ փորձում է «խելոքացնել»»,- ասաց մեր աղբյուրը:
«Պախատ» անողների առաջին շարքում խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար, բիզնեսները կառավարման տված Գագիկ Ծառուկյանն է, որը, ի դեպ, այս օրերին, իր սովորության համաձայն, «ազգով-տակով» մեկնել է Մոնակո` ակտիվ հանգստի։ «Մեզ մոտ` թե՛ «Առինջ մոլում», թե՛ մնացած բոլոր օբյեկտներում ստուգումներն անվերջ շարունակվում են»,- ասաց «Մուլտի գրուպի» պատասխանատուներից մեկը: Իսկ Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցի շինարարությունն ի՞նչ վիճակում է։ «Կասեցված է, դատական գործն արդեն մեկ տարի կանգնած է, չնայած շինարարական կազմակերպությանը, ըստ պայմանագրի, ամեն ամիս 66 միլիոն դրամ ենք վճարում»:
Ինչո՞ւ չեք կասեցնում պայմանագիրը։ «Դա ենք նախապատրաստում»: Իսկ խոսակցությունները, որ սպորտի նախկին նախարարության, օլիմպիականի շենքը Գագիկ Ծառուկյանի կողմից գնվելու է` ծառայեցվի սպորտային նպատակների, համապատասխանո՞ւմ են իրականությանը, տեղեկություններ կան, որ այն աճուրդի է հանվում։ «Ամեն բան դեռ քննարկումների մակարդակում է, կոնկրետություն դեռ չկա»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: