Արարատում գնացքի հարվածից քաղաքացին մահացել է
Այսօր ժամը 00.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Ոստան գյուղի երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է մի քաղաքացու, որը մահացել է: Ոստիկանության հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 00.35-ի սահմաններում գնացքով վրաերթի է ենթարկվել Մրգավան գյուղի բնակիչ, 62-ամյա Էդիկ Ավագյանը և տեղում մահացել: Հանգամանքները պարզվում են:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները