Վարչապետ. Հայաստանի աշխատուժը պետք է լինի որակյալ
«Մենք տնտեսությունում նոր շերտ ենք ձևակերպել, այն կոչեցինք միկրոբիզնես»,- Գյումրիում ընթացող «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020 թվականի հունվարի 1-ից մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները, որոշակի գործունեության տեսակի ընկերությունները կազատվեն բոլոր տեսակի հարկերից, այդ ընկերություններում ներգրաված աշխատողների համար եկամատային հարկը կլինի ոչ թե սահմանված 23 տոկոս, այլ 5000 դրամ։ Սա շատ կարևորում ենք Հայաստանի քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար»,-նշեց կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով, սա կառավարության աջակցությունն է ՀՀ քաղացացիներին և կոչը նրանց որոշակի գործունեություն ծավալել։
«Այդ մակարդակը մենք դիտում ենք որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք։ Մեր տնտեսական քաղաքականությունը որոշակի սոցիալական ուղղվածություն նույնպես ունի»,- ասաց Ն. Փաշինյանը։
Խոսելով Իջևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, նա նշեց, որ ևս մեկ անգամ վերահաստատում է, որ կառավարությունը մտադիր չէ ապօրինի որևէ կոմպրոմիսների գնալ. «Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, մենք կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար դաշտ որպեսզի Հայաստանի քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան։ Եթե այդ հնարավորություններն այսօր կատարելության չեն հասել, ոչինչ չի նշանակում, հետևողական աշխատելու ենք այս ուղղությամբ»։
Վարչապետը նշեց, որ օրենքը պետք է գործի ամենայն խստությամբ։
Կառավարության ղեկավարն ասաց, որ Հայաստանի ապագան տեսնում են արդյունաբերացման մեջ, Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր։
«Այս առումով առաջիկայում մենք կենտրոնանալու ենք հենց Հայաստանում վերամշակող արդյունաբերությունը, բոլոր տիպի արդյունաբերությունները զարգացնելու վրա։ Այս համատեքստում ես կարևորում եմ, որ Հարկային օրենսգրքում սահմանեցինք համահարթ եկամտահարկ»,- ասաց Ն. Փաշինյանը։
Նա նշեց, որ իրենք վարում են բաձր աշխատավարձի քաղաքականություն. «Ապագայի մեր պատկերացումը հենց դա է։ Երբ որ հայտարարում ենք, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր, նաև դա նկատի ունենք, որ Հայաստանում ցածր աշխատավարձային սեգմենտի աշխատուժ ընդհանրապես չպետք է լինի, երկարաժամկետ կտրվածքով։ Հայաստանի աշխատանքի շուկան պետք է լինի բարձր աշխատավարձով աչքի ընկոնղ։ Հայաստանի աշխատուժը պետք է լինի որակյալ»։
Փաշինյանի կածիքով, ՀՀ-ում պետք է զարգանա մշակույթ, որ Հայաստանի քաղաքացիները, սպառողներն իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողին։
Նա կարևորեց հողային ռեֆորմը։ Վարչապետի խոսքով, Հայաստանում պետք է գյուղատնտեսության մեջ զբաղված աշխատուժի տեսակարար կիռը շարունակաբար նվազի, համապատասխանաբար ավելանա արդյունաբերության մեջ ներգրաված աշխատուժի տեսակարար կշիռը։
Կառավարության ղեկավարն ասաց, որ Հայաստանում որպես տնտեսության առաջատար ճյուղ տեսնում են տեխնոլոգիական ոլորտը։ Նա նշեց, որ իրենց համար կարևոր է նաև Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում