
Տեր Բարդուղիմեոս քահանա. Նուբարաշենի գերեզմանատանը սատանայապաշտական ծեսեր են կատարել
Երևանի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն ահազանգել է Նուբարաշենի գերեզմանատանը կատարվածի մասին, կցել նաև լուսանկարներ։
«Այսօր տեղեկացա որ նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան մի ծայրից մինչև ներքև գերեզմանաքարերի հետևի մասերը մոմեր են թափված: Իմացա նաև, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ:
Համադրելով այս ամենը նրանք հավանաբար էմոյականներ են եղել ովքեր ինչ որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:
Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը և եղեք առավել ուշադիր:
հ.գ. մոտավորապես 40 րոպե առաջ կատարել էի այս գրառումը, որը չգիտեմ ինչպես անհետացավ ֆեյսբուկում և ստիպված երկրորդ անգամ եմ գրառում կատարում»,-գրել է նա։