Մահացել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը
73 տարեկան հասակում մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկի Ամանոն։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ տեղի ունեցածի կապակցությամբ կիջեցվի ՄԱԳԱՏԷ-ի դրոշը։
Աղբյուրը գրում է, որ նախորդ շաբաթ լրատվամիջոցմերում հրապարակումներ հայտնվեցին Ամանոյի հրաժարականը մտադրության մասին, և որ երկուշաբթի պաշտոնական հայտարարություն էր սպասվում:
Ամանոն գլխավորում է ՄԱԳԱՏԷ-ն 2009 թվականից, մինչ այդ եղել է Ճապոնիայում գործակալության մշտական ներկայացուցիչ և դեսպան։
Դիվանագետը նաև ծառայել է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ), 1972 թվականից նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին